ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այսօր շրջայց են կատարում Շիրակի և Արագածոտնի մարզերով՝ «ուրախ ավտոբուսով» ուղևորվելով տարբեր բնակավայրեր։
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այցը ուղեկցվեց տհաճ միջադեպով․ վարչապետը քաղաքացիների հետ վիճաբանության մեջ մտավ և մատ թափ տալով հեռացավ։
Արթիկ քաղաքում ևս ՀՀ վարչապետին սպասում էր անհարմար իրավիճակ։ Մի քաղաքացի հարց ուղղեց Արցախից և Հայոց ամենայն հայոց կաթողիկոսից՝ ընդգծելով լեգիտիմության և հարգանքի հարցը։ Քննարկման ընթացքում կրկին բարձրացվեց խաղաղության օրակարգի թեման։
«Դու էիր ասում, որ Արցախը Հայաստան է, չէ՞, պարեն վարչապետ»,֊ասաց քաղաքացին` նշելով, որ Փաշինյանի կրծքին փակցրած Հայաստանի կրծքանշանն իր համար անընդունելի է, քանի որ դա չէ իրական Հայաստանը։Վիճաբանության ժամանակ վարչապետը փորձեց իր դիրքորոշումը հիմնավորել՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ նշելով, որ Հայաստանի սահմանները պետք է դիտարկել այդ փաստաթղթով ամրագրված տրամաբանության շրջանակում։ Քաղաքացին հակադարձեց՝ ասելով, որ իր համար «իրական Հայաստանը» չի սահմանափակվում որևէ քարտեզային կամ փաստաթղթային գծով․ «Դա այն Հայաստանը չէ։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում էր պահպանել ինքնատիրապետումը և չբորբոքել խոսակցությունը, ակնհայտ էր, որ նա բավական լարված էր և դուրս է եկել սովորական հավասարակշռված խոսելաձևից։

Բաց մի թողեք
Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան․ Լուսանկար
«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ