Իսրայելը, հավանաբար, կիրականացնի գործողություն, որի նպատակն է վերացնել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ գործող ու նախկին պաշտոնյաների։
Աղբյուրներն ասել են, որ Իսրայելը առաջատար դեր է խաղում Իրանի ղեկավարության դեմ հարձակումներում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ գործողության շրջանակներում։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին ասել է, որ կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա չկատարի ԱՄՆ պահանջները, մասնավորապես՝ միջուկային զարգացման դադարեցումը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը Մոջթաբա Խամենեիին համարում է իր հոր՝ Ալի Խամենեիի «անզիջում իրավահաջորդ» և, հետևաբար, չի սպասում, որ ներկայիս առաջնորդը կհրաժարվի Իրանի միջուկային զենքի ձեռքբերման ձգտումից կամ կբանակցի հակամարտության ավարտի շուրջ՝ ԱՄՆ-ի համար բարենպաստ պայմաններով։
Թրամփը հրապարակավ հայտարարել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը «երկար չի դիմանա», եթե Միացյալ Նահանգները չընդունի իր թեկնածությունը։ «Ես չեմ ուզում, որ մարդիկ ստիպված լինեն նույն բանը կրկնել հինգ տարի անց, կամ ավելի վատը՝ թույլ տալ նրանց ունենալ միջուկային զենք», – ասել է նա։

Բաց մի թողեք
«ԱՄՆ-ին թույլ չենք տա որոշել՝ երբ լինի պատերազմ, երբ՝ խաղաղություն». Իրանի ԱԳՆ
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել. Լուսանկար
Իրանի գերագույն առաջնորդը դիմել է «Հզբոլլահ»-ին