Հայաստան մայրիկը Եռաբլուրում պատմում էր.
«Փակ վիճակում են բերել, դա ինձ տանջում է մինչ օրս։ Որ ես իրա սիրուն երեսը չեմ տեսել… Գոնե վերջին անգամ համբուրեի, ասեի գնաս բարով, իմ բալա…»
Հովհաննես Խոդերյանը՝ Թևանիկը, երեկ կդառնար 28 տարեկան։ Կամավոր գնաց իր հայրենի Շուշին պաշտպանելու։ Գնաց ու մնաց բարձունքում, միացավ երկնային զորքին…
Երկնային ծնունդդ շնորհավոր, Հովո ջան։ Մամադ ոչ մի օր, ոչ մի ժամ չի համակերպվել կորստիդ հետ, չի մխիթարվել ոչ մի բանով…
Լույսների մեջ մնաս, քաջ տղա։


Բաց մի թողեք
«Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային»
Ապրիլի 17-ի աստղագուշակ․ Բարենպաստ պահ է բանակցությունների համար
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի