Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկում։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղափոխվածը 8-ամյա տղա է։
Ոստիկանները պարզել են նաև, որ «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանում 8-ամյա աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Նախընտրական ոտնձգություն պատմամշակութային հուշարձանի նկատմամբ
Վրաց ուղղափառ եկեղեցին իսլամադավան քրդերին «դարձի է բերում», հայերն՝ օտարվո՞ւմ են
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար