«Ինչո՞ւ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան։
Շատերը հարցնում են, թե որն է պատճառը, որ հայերի հոգևոր առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։
Սակայն երբ այդ տեղեկությունը համադրում ես այն տեղեկության հետ, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ մեկնելու է Իլիա Բ-ի հուղարկավորությանը, հասկանում ես, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ ազգը որևէ ձևաչափով և որևէ մակարդակում պատշաճ կերպով չներկայացվի, և հենց այդ պատճառով էլ խոչընդոտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայերի հոգևոր առաջնորդի Թբիլիսի այցը»։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան

Բաց մի թողեք
Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել
Սեդա Սաֆարյանը կիրառե՞լ է ՔՊ խոսույթը
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց