Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում։
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև վթարային իրավիճակ ստեղծած «Opel»-ը։


Բաց մի թողեք
ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել
Սարդարապատ գյուղում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին․ կան վիրավորներ. Լուսանկար
Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել