Կուբայի զինված ուժերն սկսել են պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։
«Մեր զինվորականները միշտ պատրաստ են, և իրականում նրանք ներկայում պատրաստվում են (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) հնարավոր ռազմական ագրեսիային»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
Ֆերնանդես դե Կոսիոն ընդգծել է, որ հակամարտության հնարավորությունն անտեսելը միամտություն կլինի՝ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային իրավիճակը։ Նա նաև նշել է, որ Կուբայի ղեկավարությունն անկեղծորեն հույս ունի խուսափելու ռազմական հակամարտությունից։
Ավելին, Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի տեսնում որևէ արդարացում հնարավոր ագրեսիայի համար և չի հասկանում այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների բռնկմանը։


Բաց մի թողեք
Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-ից
Մոլդովան մեկ տարի անց դուրս կգա ԱՊՀ-ից․ փոխվարչապետ. Լուսանկար
Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը