18/04/2026

EU – Armenia

Պաշտպանականից անցնում ենք հարձակման ռազմավարության․ իրանցի գեներալ

Իրանը ԱՄՆ եւ Իսրայելի հետ հակամարտությունում պաշտպանողականից անցնում է հարձակողական ռազմավարության։ Պատերազմի վարման ռազմավարությունը փոխվել է։

Այս մասին հայտարարել է Financial Times պարբերականը, վկայակոչելով իրանցի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ալի Աբդոլախիի խոսքերը։ Վերջինս հանդիսանում է իրանական «Խաթամ ալ-Անբիայի» կենտրոնական շտաբի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ներկայումս իրանցի զինվորականները կռվում են շատ արդյունավետ կերպով։ «Զինված ուժերը, շնորհիվ երիտասարդ եւ նպատակասլաց ուսյալ զինվորականների ու գիտնականների, արտադրում է ժամանակակից սպառազինություններ, որոնք օգնում են մեզ խափանելու հակառակորդի հաշվարկները։

Հանցավոր հակառակորդներն ինչ որ չափով արդեն հասկացել են, որ շարունակելու ենք այս միտումը եւ նոր անակնկալներ ենք մատուցելու մարտի դաշտում»,- հայտարարել է նա։

Պաշտպանականից անցնում ենք հարձակման ռազմավարության․ իրանցի գեներալ