Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մարտի 30-ի արտահերթ նիստում բավարարել է «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ դիմումը։
Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
«ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ և համալրել թիվ 27 ԸԸՀ անդամի թափուր պաշտոնը։
Լուիզա Հրաչյայի Թոփչյանը նախապատվության քվեակարգով նշանակվել է թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ»,- նշված է հաղորդագրությունում:

Բաց մի թողեք
Բյուրեղավանում բնակիչների թունավորման համար Փաշինյա՞նն է մեղավոր․ վարչապետի խոստովանությունը
Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն