Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանն ու Արթուր Կոծինյանը և «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։


Բաց մի թողեք
Ինչպե՞ս է նշվելու «Քաղաքացու օրը», ո՞ր բնակավայրերն են ընդգրկված
Բախվել են 12 ուղևոր փոխադրող Երևան-Դիլիջան-Իջևան երթուղու «Գազել»-ը և «Մոսկվիչ»-ը․ կան վիրավորներ. Լուսանկար
«Ուժեղ Հայաստան»-ի անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն. Լուսանկարներ