Լեհական FrontStory հրատարակությունը հրապարակել է Ռուսաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Պետեր Սիյարտոյի միջև 2024 թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը։
Զրույցի ընթացքում Լավրովը հիշեցրել է ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի խնդրանքը՝ քրոջը ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու վերաբերյալ։
«Լսեք, ես ձեզ զանգահարում եմ Ալիշերի խնդրանքով, և նա պարզապես խնդրեց ինձ հիշեցնել, որ դուք զբաղվում էիք նրա քրոջ հարցով», – ասել է Լավրովը։
«Ա՜խ, տիկին Իսմայիլովա՞մ», – արձագանքել է Սիյարտոն և հավելել․ «Այո, անկասկած։ Բանն այն է, որ սլովակների հետ միասին մենք Եվրամիությանը ներկայացնում ենք առաջարկ՝ նրան ցանկից հանելու վերաբերյալ։
Մենք այն կներկայացնենք հաջորդ շաբաթ, և քանի որ նոր վերանայման շրջան է սկսվելու, այս հարցը կներառվի օրակարգում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրան ցանկից հանենք»։
«Շատ շնորհակալ եմ, նա շատ գոհ կլինի», – ուրախությամբ պատասխանել է Լավրովը։

Բաց մի թողեք
Ուկրաինա. զինված անձը կրակ է բացել Կիևում՝ սպանելով մի քանի մարդու, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն
Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել
ԱՄՆ-ն վստահելի գործընկեր չէ․ Իրանը կոշտացնում է դիրքորոշումը բանակցություններից առաջ