Հռոմի պապ Լևոն XIV-ը, ով պատմության մեջ ազգությամբ ամերիկացի առաջին Հովվապետն է, նշել է, որ քրիստոնեական առաքելությունը պատմության ընթացքում «հաճախ աղավաղվել է գերիշխանության ծարավից, որը լիովին օտար է Հիսուս Քրիստոսի ճանապարհին»։
Այս խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կոչ է արել ամերիկացիներին աղոթել «ամեն օր, ծնկի իջած, մեր ընտանիքների հետ» դպրոցներում և եկեղեցիներում Հիսուս Քրիստոսի անունով՝ բանակի հաղթանակի համար Իրանի դեմ պատերազմում։
«Մենք հակված ենք մեզ ուժեղ համարել, երբ գերիշխում ենք, հաղթական ենք, երբ ոչնչացնում ենք մեր հասակակիցներին, մեծերին, երբ մեզանից վախենում են։ Աստված մեզ օրինակ է տվել՝ ոչ թե թե ինչպես գերիշխել, այլ թե ինչպես ազատագրել, ոչ թե ինչպես ոչնչացնել կյանքը, այլ թե ինչպես այն նվիրել», – ասել է Լևոն XIV-ը Հռոմի Սան Ջովաննի ին Լատերանո տաճարում տեղի ունեցած հանդիսավոր պատարագի ժամանակ։
Պապը նաև ընդգծել է, որ «իշխանության չարաշահումը ոչ մի լավ բանի չի կարող բերել ո՛չ հոգևոր, ո՛չ էլ սոցիալական և քաղաքական ոլորտներում»։

Բաց մի թողեք
Ընտրվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու նոր հովվապետը․ Լուսանկար
Մենք ոչ միայն վտանգավոր ժամանակների ենք բախվում, այլև վտանգավոր հակառակորդների․ ՄԹ վարչապետ
Թշնամիների հետ մեր հաշիվները չենք մաքրել․ Իրանի կոշտ արձագանքը՝ Նեթանյահուին