Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արման Սահակյանը եւ Արտեմ Ասատրյանը մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։
Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է մի շարք նախկին պաշտոնյաների։ Նրանց շարքում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Բաց մի թողեք
Առեղծվածային մահվան դեպք` Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
Օտարերկրացին հայտնել է, որ «Շառլոտ» ակումբի տնօրենն առաջարկել է գումարի դիմաց uեռական հարաբերություններ ունենալ
Արմավիրում բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել․ նաև կին է ձերբակալվել