10/04/2026

EU – Armenia

Առեղծվածային մահվան դեպք` Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը

Ապրիլի 9-ին, առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա արված է։Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը և քննչական կոմիտեի փորձաքրեագետները։