«2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը մեր կառավարության և մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ոլորտում դեռևս չենք կարողացել հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար»:
Այս մասին Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «ՀՀ-ում դատական, արդարադատության և արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պետք է լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելով»։
Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը կառավարում են այնպիսի ինստիտուտներ, որոնք կղզիացած են, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ. «Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ինքս էլ ՀՀ-ում չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծենք»:

Բաց մի թողեք
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում. Լուսանկար
Կառավարությունը հաստատել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք. Տեսանյութ, Լուսանկարներ