20/04/2026

EU – Armenia

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում. Լուսանկար

Ճապոնիայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո ավելի քան 156 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։

Այս մասին հայտնել է Kiodo գործակալությունը՝ հղում անելով հրշեջ պահպանության վարչությանը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում՝ Խաղաղ օվկիանոսում, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների շրջանում։

Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս ժամի դրությամբ ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր Իվատե պրեֆեկտուրայի մոտ։

Ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 5+ բալ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակով։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։