Բաքվում կալանավորվել են Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ութ պաշտոնյաներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին գլխավոր հակակոռուպցիոն վարչության կողմից անցկացված գործողության շրջանակներում։
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ սպաները որպես կաշառք ստացել են տարբեր չափի գումարներ՝ առանձին անձանց ռազմական վարժական հավաքներին մասնակցելուց ազատելու, զինվորական ծառայությունից տարկետում տալու, երկրից դուրս գալու սահմանափակումներ չկիրառելու և նման այլ գործողությունների դիմաց:
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորականները գործել են նախնական համաձայնությամբ:


Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա
Պուտինը ցանկանում է ՆԱՏՕ-ն հետ մղել 1997 թվականի դիրքերին Ուկրաինայում խաղաղության դիմաց․ «The Telegraph»
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը