Միացյալ Արաբական Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից. որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսից։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Որոշումը կայացվել է երկրի արտադրական քաղաքականության, ինչպես նաև նրա ներկա և ապագա հզորությունների վերանայումից հետո՝ հաշվի առնելով ազգային շահերը և «պետության ցանկությունը՝ արդյունավետորեն նպաստել շուկայի հրատապ կարիքների բավարարմանը, Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անկայունության պատճառով կարճաժամկետ աշխարհաքաղաքական տատանումների պայմաններում»։
WAM պետական լրատվական գործակալության տվյալներով՝ Աբու Դաբին քայլը բացատրել է որպես «ազգային շահ» և շուկայի կարիքներին ավելի ճկուն արձագանքելու ցանկություն։

Բաց մի թողեք
Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների երկու երրորդը կողմ է քրիստոնեության և քաղաքականության միջև տարանջատմանը
Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մայրս սիրահարված էր Չարլզ թագավորին. Դոնալդ Թրամփ