Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մուսավին կանչվել է Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն՝ իրանական դիվանագիտական առաքելության Telegram ալիքում արված գրառման պատճառով:
Այս մասին ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մերձավոր Արևելքի հարցերով արտաքին գործերի նախարար Համիշ Ֆալկոները կանչել է Մեծ Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ ի պատասխան սոցիալական ցանցերում Իրանի դեսպանատան կողմից արված անընդունելի և սադրիչ մեկնաբանությունների: Արտաքին գործերի և համագործակցության նախարարը հստակեցրել է, որ նման գործողություններն ու մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են, և որ դեսպանատունը պետք է դադարեցնի ցանկացած հաղորդակցություն, որը կարող է մեկնաբանվել որպես բռնության հրահրում Մեծ Բրիտանիայում կամ այլուր», – ասվում է հայտարարության մեջ։
Ապրիլի 15-ին Լոնդոնում Իրանի դեսպանատունը Telegram ալիքում հրապարակել է պարսկերենով գրառում՝ կոչ անելով Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցիներին միանալ իրենց հայրենիքի պաշտպանությանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ընթացքում:
Բրիտանական լրատվամիջոցները, որոնք անդրադարձել են այս գրառմանը, այն համարել են «նահատակության» խթանում և կապել այն հրեական կազմակերպությունների վրա վերջին շաբաթներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք հարձակումների հետ։

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթամբարին ու Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Թրամփը կարող է հրապարակել ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մինչև ուրբաթ․ Վենս
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ