Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։
Հրապարակ թերթը գրել է․ Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից՝ «այլեւս նպատակահարմար չենք գտնում համատեղ աշխատանքը» բացատրությամբ, հետո «չերեզներով» տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։
Ընդ որում՝ զավեշտն այն է, որ որոշ մարդկանց ազատել են, դիցուք, մի ընդդիմադիր բարեկամի պատճառով, որի հետ տվյալ աշխատողը վերջին անգամ, ասենք, 3-4 տարի առաջ է հանդիպել։

Բաց մի թողեք
Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը
Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով
Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել Արամ Գրիգորյանը. Լուսանկար