Մայիսի 4-ին Հայաստանում՝ Երևանում, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հանդիպմանը:
«Հայաստանն ինքը կորոշի ԵՄ անդամակցության հեռանկարը»: Այս մասին Երևանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին:
«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,- ասել է Կալասը:
ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած առաջնորդների հանդիպմանը, որին մասնակցում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Մայիսի 5-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը կմասնակցի ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին առաջնորդների մակարդակով։
Նույն օրը ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կալասը կմեկնի Ադրբեջան, որտեղ կունենա մի շարք քաղաքական մակարդակով երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաց մի թողեք
Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա. Լուսանկար
ՄԹ վարչապետը և այլ եվրոպացի առաջնորդներ նախատեսում են հաջորդ ամիս այցելել Միացյալ Նահանգներ. Լուսանկար
Ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանին