06/05/2026

EU – Armenia

Աշխատանքից կազատե՞ն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով առաջիկայում մեկնարկող քարոզարշավին և կրթական հաստատությունների դերակատարությանը։

Նախարարը ընդգծեց, որ ընտրական գործընթացների ակտիվ փուլ մտնելու պայմաններում անհրաժեշտ է կրկին հիշեցնել ուսումնական հաստատություններում աշխատող քաղաքացիներին՝ խստորեն պահպանել օրենսդրական պահանջները։ Նրա խոսքով՝ ցանկացած խախտում չի մնալու անարձագանք, և օրենքը կիրառվելու է ամբողջ խստությամբ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալու և արտահայտելու սեփական քաղաքական դիրքորոշումը, սակայն կրթական հաստատությունները չեն կարող վերածվել քաղաքական հարթակների։ Նրա խոսքով՝ նման դեպքերի վերաբերյալ ցանկացած ահազանգի դեպքում համապատասխան մարմինները գործելու են օրենքով սահմանված կարգով։

Ըստ նրա՝ խախտումների դեպքում կարող են կիրառվել տարբեր պատժամիջոցներ՝ մինչև աշխատանքից ազատում և նույնիսկ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։