08/05/2026

EU – Armenia

ՌԴ-ում ՀՀ դեսպան Ասենյանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստան Զելենսկու այցի պատճառով

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ.Բ. Արսենյանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նա հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու. Գալուզինի հետ։

Ասվումն է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Վ.Զելենսկիին վերջերս ԵՄ-ի կողմից հովանավորվող միջոցառումների ժամանակ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար Հայաստանում հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին։

Ընդգծվել է, որ Մոսկվան հիմնավոր վրդովմունք է հայտնում և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագծին պատշաճ կերպով բացասական գնահատական չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթի հետ անհամատեղելի։

Դեսպանը խոստացել է զեկուցել Երևանին ռուսական կողմի ներկայացրածը»։