«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:
Բռնակոթ համայնքում ՀՀ վարչապետը այցելել է քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, բաժանել բուկլետներ:
Բռնակոթում նա հայտարարել է, թե Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից։
«Եկել է ապրելու ժամանակը»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ ապագան հիմա է, երբ բարձրացրել են թոշակները, հոգ է տարվում տարեցների առողջության մասին, և հաստատվել է խաղաղություն։
Անգեղակոթ համայնքում քարոզարշավի ժամանակ վարչապետը, խոսելով ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքների մասին, կատակել է:
«Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես»,- ասել է նա:


Բաց մի թողեք
Մեսսին 80 հազար եվրո է նվիրաբերել
Մտավախություն է ունեցել, որ այլեւս չի քայլի
Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է