Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահի, քարտուղարի եւ անդամների պաշտոնները՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության եւ դաշինքների միջեւ։
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ այդմ՝ ՔՊ-ն ստացել է 1331, «Հայաստան» դաշինքը՝ 543, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 131 հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի պաշտոն։ «Հայաստան» դաշինքը, քանի որ մասնակցում է ընտրություններին, լրացրել է այս տեղերն ընտրական հանձնաժողովներում։
ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հայտնեց, որ հանրապետությունում կա 2005 ընտրատեղամաս, յուրաքանչյուր տեղամաս ունենալու է 8 անդամ, որից 6-ին նշանակում են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցություններն ու դաշինքները, իսկ 2-ին՝ ընտրատարածքները։
«Եթե հաստիքները թափուր են մնում, ընտրատարածքներն են հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի համալրումն իրականացնում։ Այս պահին դեռ ունենք թափուր հաստիքներ, եւ շարունակվում է դրանց համալրման գործընթացը»,- ասաց նա՝ նշելով, որ գործընթացն ամփոփելուց հետո հստակ թվեր կնշեն, թե որ քաղաքական ուժը քանի հաստիք է լրացրել։
Թեեւ «Պատիվ ունեմ» դաշինքն այս ընտրություններին չի մասնակցում, եւ ընտրապայքարից դուրս են նաեւ դաշինքի անդամ կուսակցությունները՝ «Հայրենիք»-ը եւ ՀՀԿ-ն, սակայն տեղեկացանք, որ նրանք իրացրել են Ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքն ու հանձնաժողովներում համալրել իրենց հատկացված հաստիքները։ ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը մեզ ասաց․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ԸԸՀ պաշտոնները լրացվել են արդեն «Հայրենիք» կուսակցության եւ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից»։ Մեր տեղեկություններով, աշխատանքը կատարվել է համատեղ՝ ԲՀԿ-ի եւ «Ուժեղ Հայաստանի» հետ միասին, եւ հանձնաժողովների անդամներին հանձնարարվել է պաշտպանել ընդդիմության քվեները, քվեարկության ու հաշվարկի ժամանակ էլ համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց ու շտաբների հետ։

Բաց մի թողեք
Ավինյան, քանի՞ բնակարան են քեզ խոստացել այս շենքից․ Լուսանկար
Վերհիշենք ՔՊ-ի 8-ամյա ընտրական ոդիսականը
Նախընտրական «ռազբորկաներ», ձերբակալությունների ալիք