Պարզվում է՝ իշխող կուսակցության նախընտրական բուկլետների մեծ մասը քաղաքացիներին տնետուն ընկած բաժանում են ոչ թե կուսակցականները, տրամաբանական կլիներ, որ մեծ երիտասարդական կառույց ունեցող ՔՊ-ն իր երիտասարդ անդամներին լծեր այդ գործին, այլ՝ շարքային քաղաքացիներ, որոնց համար դա վարձատրվող աշխատանք է:
Հրապարակ թերթը գրել է․ 1 շաբաթվա կամ 10 օրվա համար նրանք 200-250 հազար դրամ են ստանում` բուկլետ բաժանելու դիմաց։ Մեզ ասացին, որ ամենասկզբում ՔՊ-ականներին են հանձնարարել դա, սակայն մի քանի օր անց շատերը հրաժարվել են` քաղաքացիներից ստացած թուքումրից հետո։
Ընտրողներից ոմանք ոչ միայն խոսքով են լուտանքներ թափել բուկլետ բաժանողների գլխին, այլեւ որոշ գործողությունների են դիմել՝ ջուր են շփել երիտակտիվիստների վրա, դուռն են շրխկացրել երեսներին, վռնդել են իրենց բնակարաններից։ Բայց ամենակարեւորը՝ բուկլետ բաժանողներին նաեւ վերակացուներ են կցվում, որոնք մուտքերում սպասում են, վերահսկում, որ բուկլետները տեղ հասցնեն։

Բաց մի թողեք
Եվ իրականությունը կպարզվի իշխանափոխությունից հետո
Արամ Սարգսյանն էր ցանկանում դաշինք ՔՊ-ի հետ` մենք չունենք դրա կարիքը
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ