«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Ինչպես հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ՝ 20-րդ օրվա դրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 483 հազար 520, որից՝
ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 2925,
հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 69։

Բաց մի թողեք
Թուրքիայում էլ շնորհավորեցին Փաշինյանին
Ինչ կլիներ, եթե նման ընտրություններ լինեին 2017-ին
ԿԸՀ-ն սպառնում է լրագրողներին եւ հանրությանը