Արաբկիրում հերթական քաղաքացին է մոտեցել Փաշինյանին՝ քննադատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը և իշխանությանը մեղադրելով ծանր մարդկային կորուստների համար։
Քաղաքացին նշել է, որ հանրության շրջանում կա մեծ դժգոհություն իշխանությունների նկատմամբ և պնդել է, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն. «ՔՊ-ն ի՞նչ երեսով է քարոզարշավ անում: 5000 հոգու մահվան պատճառ եք դարձել: Ժողովուրդը ձեզ ատում է»:
Քիչ առաջ հերթական կինը մոտեցավ քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին ու դիմեց նրան. «Ես ձեզ խնդրում եմ, որ մարդկանց հետ խոսելիս, հատկապես կանանց հետ խոսելիս փոխեք ձեր տոնը»,- ասաց քաղաքացին:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե իբր չի հասկանում ինչի մասին է խոսքը, մինչդեռ կինը հավանաբար ակնարկում էր այսօր Արաբկիրում տեղի ունեցած հանտնի միջադեպը:
«Կանանց վրա հարձակվում եք: Ես լավ եմ ամեն ինչ տեսնում եմ, «Յութուբով եմ տեսել: Հարգու՞մ եք:Էդ ձևերն արդեն չի անցնում, Ձեր լեքսիկոնի վրա աշխատեք, ես նորից եմ ասում»,- ասաց կինը:

Բաց մի թողեք
Անկախ ամեն ինչից՝ մերժե՛ք ՔՊ-ին
Փաշինյանը զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին
Այսօրվա հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ