Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 07:10-ի սահմաններում «BMW»-ն Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել։


Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի
Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է․ Լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն քարոզարշավը կշարունակեն Արաբկիրում