Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության մեջ հայտնված կինը լրագրողների հետ զրույցում պատմել է միջադեպի մանրամասները։
Նրա խոսքով՝ սկզբում վարչապետը կարծել է, թե ինքը բարեկամական նպատակներով է մոտեցել, նույնիսկ ժպտացել ու փորձել է ավելի մոտենալ, սակայն խոսակցության ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է։
Կինը նշել է, որ Փաշինյանի վարքագիծը համարում է ոչ ադեկվատ և պնդել, որ վերջինս փորձել է իրեն դիպչել, ինչին ինքը մի քանի անգամ բարձրաձայն արձագանքել է՝ պահանջելով հեռու պահել ձեռքերը։
Քաղաքացին ընդգծել է, որ բնակվում է հենց այդ թաղամասում և չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցողի նկատմամբ։ Նրա խոսքով՝ իր դժգոհության հիմնական պատճառը հայրենիքի կորուստն է և այն իրադարձությունները, որոնք, ըստ իրեն, բերել են այդ իրավիճակին։ Նա նաև հայտնել է, որ անհետ կորած զինծառայողի քույր է։
Կինը նշել է, որ առաջին պատերազմի տարիներին ևս ունեցել են կորուստներ, սակայն այն ժամանակ, իր գնահատմամբ, մարդիկ ունեցել են հաղթանակի ու արժանապատվության զգացում։ Իսկ այժմ, նրա խոսքով, տեղի ունեցածը չի կարող ներել, քանի որ դա համարում է հայրենիքի նվաստացուցիչ կորուստ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իրականում դժգոհելու պատճառ պետք է ունենան իր ընդդիմախոսները, ապա թվարկել է այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք, իր խոսքով, իրականացվել են իշխանության տարիներին։
«Այ ողորմելիներ, 8 տարի ինչո՞վ էիք զբաղված: Միայն քանդել եք, չեք սարքել»,- ասել է կինը՝ դիմելով Փաշինյանին:


Բաց մի թողեք
Ինչպես շատերդ ճանաչեցիք, այսօրվա հերոսը մայրիկս էր. Լուսանկար
Մայիսի 18-ի աստղագուշակ․ Սկզբում դրական փոփոխությունները կնկատվեն գործնական ոլորտում …
Երաժշտությունը, որը շարժում է Բրյուսելի մետրոն. Լուսանկարներ