Մայիսի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արգավանդի խճուղու «Կալիֆորնիա» գիշերային ակումբում քաղաքացի են ծեծում:
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մայիսի 15-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Թ․-ն իր ընկերների հետ միասին գտնվելով «Կալիֆորնիա» գիշերային ակումբում նկարահանելու հարցի շուրջ խոսակցություն են ունեցել նույն ակումբի բարմեն Երևանի բնակիչ 32-ամյա Մելքոն Մ․-ի հետ, որից հետո խոսակցությունը շարունակելու նպատակով վերջինիս հրավիրել են դուրս, որտեղ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Մելքոն Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև տեղափոխել են ակումբի ներսի հատված, որտեղ շարունակել են նույն վարքագիծը, հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել բարմենին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Թ․-ին հայտնաբերելու, դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Բաց մի թողեք
Հրատապ․ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ
Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ