«Հայաստան»դաշինքի արգելված տեսանյութը !
Այն, ինչ Հ1֊ը չի ցուցադրել։
Այն, ինչ լինելու է, եթե հայկական ազգանվամբ այս խմբավորումը վերարտադրվի։
Վահե Սարգսյանի հրապարակումը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ուժի նախընտրական քարոզչական հոլովակների բովանդակությանը։
«Սա Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է Արեվմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը… և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց է առաջանում:
Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:
Հազար անգամ ամոթ»։

Բաց մի թողեք
Թրամփի հրթիռային դիվանագիտության ռազմավարությունը հակառակ արդյունքն է տալիս
Գյումրիի Տերյան փողոցը կարկուտի և հորդառատ անձրևի ժամանակ. Տեսանյութեր
Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները. Լուսանկար