ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը նյարդային ու լարված է, սակայն ոչ այնքան վատը: Փնտրեք զբաղմունք, որը կոգեշնչի ձեզ: Հենց այդտեղ կարող եք հասնել մեծ հաջողությունների: Օրը հարմար է կյանուքում փոփոխություններ անելու համար:Կարող եք սկսել սեփական սովորություններից, որոնք վաղուց դադարել են ձեզ դուր գալ: Հեշտ կլինի նոր բաներ սովորել, փոխել ձեր մոտեցումը գործերի նկատմամբ։ Չի բացառվում, որ անհրաժեշտ կլինի օգնել հարազատներին կամ հին ծանոթներին: Փորձեք չմերժել նրանց: Ընդհանուր գործը հարաբերությունները կարգավորելու լավագույն միջոցն է: Այն կօգնի մոռանալ տարաձայնությունների և վեճերի մասին:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Պահպանեք հանգստություն: Հենց դա կօգնի ձեզ հաջողությամբ լուծել այսօրվա բոլոր խնդիրները: Կարելի է հաջողությունների հասնել աշխատանքում: Ճիշտ է, հավանական է, որ հանուն դրա ստիպված կլինեք հրաժարվել սովորական մեթոդներից և նորերը փնտրել։ Դուք արագ սովորում եք, ընդունում եք օգտակար փորձը, մտապահում ամեն պետքական բան: Շատ Ցուլերի համար օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքները: Դուք չեք կրկնում սխալները, որոնք կատարել եք նախկինում, ընտրում եք ճիշտ վարքագիծ և նույնիսկ բարդ իրավիճակներում ցանկալի արդյունքի կհասնեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մի շտապեք: Բավականին բարդ օր է և հաջողության հասնելու համար պետք է շատ ջանք թափեք: Կարևոր որոշումները ավելի լավ է ինքնուրույն ընդունեք։ Խորհուրդները կարող են անիմաստ լինել, նույնիսկ եթե դրանք տալիս են այն մարդիկ, որոնք անկեղծ ցանկանում են օգնել ձեզ: Ղեկավարության և գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Ձեր գաղափարները քննադատում են կամ պարզապես լուրջ չեն ընդունում:Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփման մեջ դժվար թե խնդիրներ առաջանան: Դուք հեշտությամբ եք լեզու գտնում նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին հավանական են անհաջող զուգադիպություններ, սխալներ, որոնք կարող են ֆինանսական կորուստների պատճառ դառնալ: Դուք փորձում որքան հնարավոր է արագ ցանակալի արդյունք ստանալ, շատ եք ռիսկի դիմում: Միշտ չէ,որ դա արդարացված է: Ավելի լավ կլինի զգույշ գործել: Այդպիսով կխնայեք ուժերը, զերծ կմնաք ավելորդ հուզումներից և սխալներից: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Դրանք ձեզ կհուշեն, թե ինչպես պետք է գործել։ Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կլինի: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը դժվար կսկսվի: Ամեն ինչ ձեզ մռայլ է թվում: Անընդհատ տհաճությունների եք սպասում և հաճախ փչացնու մեք և՛ձեր, և՛ ուրիշների տրամադրությունը: Թվում է, թե խնդիրներն այնքան շատ են,որ դրանք միայնակ լուծելը պարզապես անհնար է։ Բայց օգնության սպասելն էլ անօգուտ է, այնպես որ դուք սկսում եք ինքնուրույն գործել։ Շատ բան ավելի հեշտ կտրվի, քան կարծում էիք: Օրվա երկրորդ կեսին շատ Առյուծներ լավատեսությամբ կլցվեն: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի հաջողության հասնել այն գործերում, որոնք երևակայություն, ստեղծագործական և ոչ ստանդարտ մոտեցում են պահանջում:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք ելք կգտնեք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով: Չի բացառվում, որ ուժեղ և ազդեցիկ դաշնակիցներ կհայտնվեն,ում շնորհիվ կիրագործեք ձեր մտահղացումները: Հնարավորություն կունենաք կարիերայում հաջողություն գրանցել կամ գոնե ցույց տալ, որ ի վիճակի եք և արժանի ավելի բարձր դիրք զբաղեցնել: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթանում: Հարազատներին երբեմն պակասում է ձեր ուշադրությունը: Ժամանակ գտեք կարևոր հարցեր քննարկելու համար, հանգիստ լսեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Անհանգիստ ու հուզումնառատ օր է: Չեն բացառվում կոնֆլիկտներ աշխատանքում և տանը: Հաճախ դրանք ձեր մեղքով են առաջանում: Ձեզ չի հետաքրքրում շրջապատի կարծիքը,անում եք միայն այն,ինչ անհրաժեշտ եք գտնում: Երբեմն մոռանում եք նախկինում տված խոստումների մասին: Հնարավոր է վերականգնել ներդաշնակությունն ու փոխըմբռնումը, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք։ Ձեզ համար ավելի հեշտ է կատարվածի համար մեղադրել բոլորին,խուսափել պատասխանատվությունից: Սակայն երեկոյան ձեր տրամադրությունը կփոխվի, իրավիճակը կբարելավվի, հետևաբար շրջապատի հետ լեզու գտնելը ավելի հեշտ կլինի:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հարկավոր է կենտրոնանալ աշխատանքի վրա: Նախ, միայն այդպես դուք կարող եք հասնել հաջողության: Երկրորդ, այն կօգնի ձեզ ժամանակն ու ուժերը չվատնել այնպիսի բաների վրա,ինչը որ փոխելը ձեր ուժերից վեր է: Հնարավորություն կունենաք նոր բաներ սովորել, իմանալ այն, ինչ օգտակար կլինի առաջիկայում: Դուք չեք ամաչում հարցեր տալ և ժամանակին ստանում եք դրանց պատասխանները: Նույնիսկ ամենապարզ, սովորական խնդիրներին կարելի է ստեղծագործաբար մոտենալ: Փորձեք հենց այդպես էլ անել և կզարմանաք, թե որքան անսովոր ու հետաքրքիր կարող են լինել որոշումները: Կարող է օգտակար լինել գործընկերների փորձը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը բավականին լարված է, բայց ոչ այնքան վատ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Հանգամանքները առավել բարենպաստ կերպով են դասավորվում:Կարող են առաջանալ խոչընդոտներ, բայց դուք չեք հանձնվում: Հիշեք, որ հաջողության հասնելու համար պետք է ոչ միայն համառություն, այլ նաև սրամտություն: Փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ,զարմացրեք շրջապատին ձեր ոչ ստանդարտ մոտեցումներվ։ Չի բացառվում, որ ստիպված կլինեք արագ ինչ-որ բան սովորել, ուսումնասիրել և վերլուծել ուրիշի փորձը: Մի ամաչեք հարցեր տալ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Բարենպաստ ժամանակ է հաղորդակցվելու, կարևոր հարցերի քննարկումների համար: Շանս կա հանդիպել այն մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ և կաջակցեն ձեր գաղափարները: Չի բացառվում ծանոթություն, որը սկիզբ կդնի ռոմանտիկ հարաբերություններին: Ավելի ուշ մի փոքր կանհանգստանաք: Գործերը շատ կլինեն: Դրանցից յուրաքանչյուրը կարող է կարևոր թվալ: Դուք ոչինչ չեք ցանկանում հետաձգել: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Գերծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ տրամադրության վրա, առաջացնել գլխացավեր կամ անքնություն:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ստիպված կլինեք գործ ունենալ տարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրին հետ շփման համար յուրահատուկ մոտեցում է անհրաժեշտ։ Ուրիշները կբողոքեին, իսկ դուք հաճույքով կլուծեք այդ ոչ հեշտ խնդիրը։ Օրվա վերջում կպարզվի, որ ձեռք կբերեք, ոչ միայն դաշնակիցներ, այլ նաև ընկերներ, իսկ ոմանք էլ կսիրահարվեն ձեզ առաջին հայացքից։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Նրանք հաջողությամբ կզարգանան, հետաքրքիր և անմոռանալի կլինեն: Դուք նոր բաներ կսովորեք, զգալիորեն կընդլայնեք մտահորիզոնը: Հնարավորություն կունենանք լինել անսովոր վայրերում, ականատես կամ մասնակիցը դառնալ այնպիսի իրադարձությունների, որոնք ոգեշնչման աղբյուր կդառնան ձեզ համար:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Փորձեք օրվա առաջին կեսը առավելագույնս հանգիստ անց կացնել, խուսափելով հուզումներից և սթրեսային իրավիճակներից: Որքան շատ անհանգստանաք, այնքան ավելի շատ էներգիա կկորցնեք: Եթե ժամանակին չսթափվեք, հնարավոր է պարզապես հիվանդանաք: Որոշ Ձկներ հոգնածության պատճառով դառնում են դյուրագրգիռ: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատելու և կարևոր գործերի համար: Դուք շատ բան եք հասցնում, հաճախ ավելի արագ եք որոշում այն խնդիրները, որոնք այլ նշանի ներկայացուցիչների համար ավելի ժամանակատար են: Հավանական են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել, նույնիսկ եթե նրանց այցից անակնկալի գաք:

Բաց մի թողեք
Մայիսի 20-ի աստղագուշակ․ Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում
Մանրամասներ Հրանտ Պապիկյանի սխրանքներից. Լուսանկար
Ժողովուրդը մեզ ընտրելու է․ Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ․ Տեսանյութեր