«Ինչպես 2021 թվականին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, որովհետև այդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է»:
Այս մասին Շնողում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը. «ՀՀ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում շատ արագ ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանում ենք նշանակելու կառավարիչ:
Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առթիվ: Այս պահից ես ասում եմ՝ նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս ՀՀ-ն է, ուրեմն հետևեք Հայաստանի կառավարության հրահանգներին: Արարատ ցեմենտի գործարանը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին»,- ընդգծել է Փաշինյանը:

Բաց մի թողեք
Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Լուսանկար
Չենք պատրաստվում որևէ ապահարզանի. Միրզոյանը՝ ՌԴ նախագահի հայտարարության մասին
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է բացառեն բռնություն քարոզող, հասարակությանը բևեռացնող խոսույթից