21/05/2026

EU – Armenia

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետ կբարձրանա 4-5 աստիճանով․ անձրև և ամպրոպ կլինի

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 22-26-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 21-ին, 22-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։