21/05/2026

EU – Armenia

4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահից․․․ փորձագետի հարցադրումները

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահից։

Քննչականից հայտնել են, թե գործ են հարուցել մահվան կապակցությամբ, բայց լիքը հարցեր անպատասխան են մնում.

1. Ի՞նչ վիճակում է եղել մարդը, երբ ոստիկաններն իրեն ձերբակալել են։

2. Ի՞նչ վիճակում է եղել, երբ ոստիկանությունից շտապօգնությունն իրեն վերցրել է։

3. Ի՞նչ է կատարվել հոգեբուժարանում։

4. Մարմնի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ո՞ւր են։

Որևէ հստակ ինֆո չկա։ Բոլոր պետական ու համայնքային հիմնարկներում ու հիմնարկների շուրջ տեսախցիկներ են տնկած, բայց մարդու գլուխը փաստացի կերան ու … գեթ մեկ կադր չկա կատարվածից։ Արմեն Հովհաննիսյանին պիտի որ նկարահանած լինեին թե՛ համայնքապետարանի տեսախցիկները, թե՛ ոստիկանության, թե՛ հոգեբուժարանի:

Բայց զոհվածի նույնիսկ լուսանկարը չկա»: