27/05/2026

EU – Armenia

Արտաքին հովանավորներն օգնության են հասնում

Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ Փաշինյանի մի քանի ձայն ավելացնելու համար։

Բանն այն է, որ մայիսի սկզբներին Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, ըստ սոցհարցումների, մի քանի սեգմենտում մի չնչին չափով բարձրացրել է իշխանության վարկանիշը, ՔՊ-ի արտաքին հովանավորները փորձում են նույնը կրկնել։