«Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 15 րոպեով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հյուրընկալվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նախաստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարճ բացման ու փակման խոսք ասաց և հեռացավ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանական գործիչները սա ներկայացնում են որպես դարի համագործակցություն, նոր նշաձող հայ-ամերիկյան հարաբերություններում՝ ընդգծելով, թե Ամերիկան որքան է կարևորում ՀՀ-ի դերը։
Եվ հատկապես այս այցի ֆոնին հանրային և քաղաքական քննարկումներում կրկին ակտիվացել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացվածության հարցը Հայաստանում։ Մասնավորապես, եթե Հայաստանի համար ԱՄՆ-ն կարևոր է, ինչո՞ւ Հայաստանում ներկայում չկա ԱՄՆ դեսպան։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերից ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին հետ են կանչել, և նրան փոխարինում է փոխդեսպանը։ Դեսպանատունը, իհարկե, ակտիվ աշխատում է, բայց պաշտոնական առաջին դեմք ԱՄՆ-ն Հայաստանում չունի»։

Բաց մի թողեք
Գարնան 17 ակնթարթը՝ նոր «Հայրենականի» չկողմնորոշվածների համար
Ինչ էին՝ ինչ դարձան
Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել․ Լուսանկար