29/05/2026

EU – Armenia

Թրամփն ԱՄՆ-ի ամենացածր վարկանիշով նախագահն է․ հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև պատմականորեն ամենացածր մակարդակի, ինչը նրան դարձրել է, ըստ The Economist-ի կողմից անցկացված հարցումների, պատմության մեջ ամենաքիչ ժողովրդականություն վայելող ամերիկացի առաջնորդը, հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հետ համատեղ անցկացված հետազոտությանը։

Հարցում անցկացնողների տվյալներով՝ ամերիկացի առաջնորդի զուտ վարկանիշը ներկայումս կազմում է -24%, ինչը ևս 1.9 կետով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։

Քաղաքացիների 34 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի քաղաքականությանը, մինչդեռ 58%-ը դժգոհություն է հայտնում, իսկ հարցվածների ևս 6%-ը չի կողմնորոշվել։

Այս թվերով Թրամփը դարձել է ԱՄՆ ամենացածր վարկանիշ ունեցող նախագահը 2009 թվականից ի վեր, այն ժամանակահատվածից, երբ The Economist-ը և YouGov-ը սկսեցին համատեղ հետևել նրան։

Վերլուծաբանները նրա վարկանիշի անկումը հիմնականում բացատրում են Իրանի հետ ռազմական գործողություններով և տնտեսական խնդիրներով։ Նրանց գնահատականների համաձայն, տնտեսության կառավարման նկատմամբ դժգոհությունը նախագահի աջակցության նվազման ամենամեծ գործոնն է։

YouGov-ի տվյալները նաև ցույց են տալիս, որ Թրամփի քաղաքականությունից հիասթափությունը տարածվել է նույնիսկ այն նահանգներում, որոնք ապահովել էին նրա հաղթանակը 2024 թվականի ընտրություններում։