Արմավիրի մարզի Նորապատ համայնքի 16/16 ընտրատեղամասի անմիջական հարևանությամբ, որտեղ գտնվում է նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հոր սուպերմարկետը, կայանված է ավտոմեքենա, որի վրա փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական համարը։
Մինչդեռ ընտրական օրենսդրությամբ՝ քվեարկության օրը և ընտրատեղամասերի հարակից տարածքներում քարոզչությունն արգելված է։ Քարոզչական մեքենան շարունակում է մնալ ընտրողների տեսադաշտում՝ փաստացի կրելով իշխող կուսակցության խորհրդանիշը։
Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվ օգնել են Հայաստանի գործող իշխանություններին խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում արգելափակել վերջիններիս հասցեին հնչող քննադատությունները:
Այս մասին հայտնում է «Journal du Dimanche» թերթը։
«Այլախոհության դեմ պայքարելու համար հայկական իշխանությունները վայելում են ֆրանսիական հետախուզության ակտիվ աջակցությունը։ VIGINUM հատուկ ստորաբաժանման սպաները հետևում և արգելափակում են համացանցում հրապարակվող այն արտահայտությունները, որոնք հակասում են պաշտոնական հռետորաբանությանը»,- ասվում է հոդվածում։
Ըստ թերթի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն անցնում են կիբեռոլորտի ֆրանսիացի մասնագետների տեղադրած լրացուցիչ ֆիլտրերի միջով։
Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը Փարիզի և Երևանի միջև ստորագրվել է մայիսի սկզբին: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան էր այցելել և հայտարարել, որ Հայաստանի և Մոլդովայի ներկայիս իշխանություններին ցուցաբերվող իր աջակցությունը չի համարում միջամտություն այդ երկրների գործերին:
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Բաց մի թողեք
Բաց քվեարկություն Վաղարշապատում
Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը. Լուսանկար
Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ․ կա 4 զոհ, տուժած. Լուսանկար