Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և իշխանության աջակիցներին։
Ամալյանը նշել է, որ չի հավատում գործող իշխանության երկարաժամկետ պահպանմանը և համոզմունք է հայտնել, որ այն ապագայում կհեռանա ։ Միաժամանակ նա կոշտ գնահատականներ է հնչեցրել այն քաղաքացիների հասցեին, որոնք, իր կարծիքով, տեսնում են իշխանության թերությունները, սակայն շարունակում են աջակցել նրան ընտրությունների ժամանակ։
Երգիչ-երգահանը նաև քննադատական ձևակերպումներ է օգտագործել իշխանության ընտրողների վերաբերյալ՝ նրանց վերագրելով քաղաքական շահերով առաջնորդվելու մոտեցում. «Գիտեմ, որ չեն հաղթել, գիտեմ, որ մի օր, որը շատ մոտ է, սրանք ռադ կլնեն, կգնան, բայց չգիտեմ սրանց իրական ընտրողներին ոնց դիմեմ»:

Բաց մի թողեք
Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան
Մարդիկ շարունակում են արտագաղթել, իսկ ՔՊ-ն՝ երգել․ Սահակյան
Արդեն որքան ձայն է վերադարձվել