Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 11-ին ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին:
4 անձ ձերբակալվել էր ընտրակաշառք տալու-ստանալու նոր դեպքերով: Հրապարակվել էր ձայնագրություն:

Բաց մի թողեք
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ
Օսիպյանի կալանքը կվերացվի
Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել