Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։
Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշված է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։
Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։
Գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը ՀՀ պետական բյուջեի հաշվին է, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը օրինական ամուսիններ չեն, վերջերս քաղաքացիական զույգը բաժանվել էր, ապա Փաշինյանի «ջանքերի» շնորհիվ վերամիավորվել, դրանից հետո հայտնի չէ` զույգը պարզապես միասին ապրո՞ւմ են, թե՞ օրինական ամուսիններ են։

Բաց մի թողեք
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լուսանկար
Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ. ՀՀ նախագահ. Լուսանկարներ