Հունիսի 18-ին և 19-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին, որն անցկացվում էր Դիլիջանում՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։
«ASOF-ը շուրջ 400 հայ և օտարազգի առաջատար գիտնականների, արվեստագետների, ձեռնարկատերերի և մասնագետների միջազգային ցանց է, որը գիտության, կրթության, հետազոտությունների և մշակույթի միջոցով միտված է Հայաստանի պետականության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և ապագայի ձևավորմանը։
Համաժողովը այս տարի ևս միավորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների՝ ստեղծելով գիտելիքի, համագործակցության և նոր գաղափարների փոխանակման եզակի հարթակ»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Վերջին 8 տարում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ․ Փաշինյան
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լուսանկար
Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ. ՀՀ նախագահ. Լուսանկարներ