Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ հաստատելով ավելի վաղ միջազգային մամուլում հայտնված լուրերը:
Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը։
Սթարմերը նշել է նաև, որ կշարունակի Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորություններն իրականացնել մինչև իր իրավահաջորդի ընտրվելը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նա իր հեռանալու հարցը քննարկել է թագավորի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հայտարարել հրաժարականի մասին իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում աջակցության կորստի ֆոնին։
Սթարմերի հրաժարականի մասին լուրերը օդում պտտվում էին դեռևս մայիսին: Պատճառների և ներքին խժդժությունների մասին կարող եք կարդալ մեր՝ ավելի վաղ ունեցած անդրադարձում:

Բաց մի թողեք
Վորոնեժում հայտարարվել է հրթիռային տագնապ, կիսահաղորդչային սարքերի գործարան է ենթարկվել հարձակման
Ուկրաինան հուժկու հարձակում է սկսել Մոսկվայի վրա
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 22 մարդ