Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական և Սահմանադրական բարեփոխումների ընթացքին:
Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի՝ պատժից պայմանական վաղակետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը:
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեի հանդիպումները:
Երկուստեք մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Բաց մի թողեք
Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի կարեւոր գործի քննությանը
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. Լուսանկար
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ