Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Երևանի ժամանակով 11:40-ի սահմաններում, Վորոնեժի մարզում հայտարարվել է հրթիռային տագնապ։
Ակտիվացվել են նախազգուշացման համակարգեր։ Հրթիռային սպառնալիքի մասին տեղեկատվությունը տեղադրվել է մարզպետ Ալեքսանդր Գուսեւի տելեգրամյան ալիքում։ Բնակիչներին խնդրել են մնալ ապաստարաններում։
Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանը ենթարկվել է «Storm Shadow» հրթիռների հարձակմանը։
Գործարանը արտադրում է տրանզիստորներ, դիոդներ, միկրոչիպեր և հրթիռային համակարգերում (Իսկանդեր և Կալիբր), ռադարային կայաններում և հակաօդային պաշտպանության համակարգերում (S-400) օգտագործվող մոդուլներ։


Բաց մի թողեք
Նախկին նախագահի որդին խոսել է հոր հիվանդության մասին
Լազերային զենքի առաջին պայմանագիրն ենք կնքել
Թրամփն ավելի շատ հետաքրքրված է Պուտինով, քան Նոբելյան մրցանակով․ Հիլարի Քլինթոն