Երկուշաբթի առավոտյան Մոսկվայի ուղղությամբ արձակված 70 ուկրաինական անօդաչու թռչող սարք էր խոցվել։
Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ըստ նրա հաղորդագրության, «ԱԹՍ-ների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները»։
Հնարավոր վնասների կամ մարդկային կորուստների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Flightradar-ի տվյալները։
Boeing 737-800 ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին։ Դրանից շուրջ մեկ ժամ անց՝ Դաղստանի վրայով թռչելիս, այն արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։
Քաղավիացիայից հայտնեցին, որ վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական. ավելի ուշ պարզ կլինի, թե երբ ինքնաթիռը կշարունակի չվերթը։ Նշենք, որ «Պոբեդա» ավիաընկերության մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։


Բաց մի թողեք
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ ինչ է հայտնի
Աբու Դաբիում հիմնական բանակցություններից առաջ հանդիպել են Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները. Լուսանկար
Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել. Լուսանկար