«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։
Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից ոը հետևություներն ինքներդ արեք։
Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը` գործողության մեջ։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակն էր պահպանել Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև փոխանցել դրանք ապագա սերունդներին»։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. նշվում է, որ միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել «Իրևան մարզական ակումբի մարզիկները», իսկ
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին» և որ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։
Ադրբեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ Բաքուն անեբաբարձր` պետական մակարդակով, զավթողական նկրտումներ ունի ու սա է իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը։
Հիշեցնեմ` երկու օր առաջ նույն օրակարգով փառատոն էր անցկացվել Նախիջևանում։
Այսօր նաև տեղեկացանք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Թե սա ինչ պոտենցիալ երևացող ու չերևացող ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի ինտերնետ հաղորդակցության և ՏՏ անվտանգության համար, թերևս մասնագետները մեկնաբանեն։
***
Հիշողությaն թարմացում. ինչ հայտարարեց Ալիևը 2022թ-ի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթելու մասին, որին այսօր հղում է տվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ», պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
Ալիևի հայտարարությունն այնքան ուղիղ ու բաց էր, որ դեռ այն ժանանակ նույնիսկ ՔՊ-ական ԱԳՆ-ն վախվորած արձագանքեց։ Այդ ելույթը Բաքվում դեռ ակտուալ է ու դա այսօր վերահաստատել է ինքնակոչ համայնքի ինքնակոչ ցարչության նախագահը, ավելին, այդ ելույթում հնչած նպատակները Բաքվում հետևողականորեն կյանքի են կոչում։
Հիմա բան չունե՞ն ասելու ՔՊ-ում։

Բաց մի թողեք
Երևի Բաքվում չեն նայել Ն․Փ․ և Co ելույթները․․․ Դավիթ Գալստյան
Վարդանյանը և Զեյնալյանը փոխկապակցված են Սեդա Սաֆարյանը՝ ոչ
Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ