Հունիսի 18-ին կամ 19-ին Գուգարք գյուղում, զորավարժության ժամանակ հակահետևակային ականի պայթյունից հատուկ նշանակության բրիգադի զինծառայողի ոտքը վնասվել է։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններում օգտագործվել են մարտական ականներ։ Դեպքի մասին հարց տվեցի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին:
Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց. «Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»։

Բաց մի թողեք
Եղբայրությունից դեպի հակազդեցություն. Լեհաստանը վիճում է Ուկրաինայի հետ
Ծեծկռտուք և լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստին. Տեսանյութ
ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ